211652_close_icon
views-count4333 դիտում article-date 12:57 12-12-2016

Չինաստանը «ուլտիմատում» է ներկայացրել Դոնալդ Թրամփին

Եթե ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հրաժարվի «միացյալ Չինաստան» քաղաքականությունից, ապա Պեկինը կարող է սկսել աջակցել ԱՄՆ-ի հակառակորդներին։ Չինաստանի քաղաքականությունը առևտրի առարկա չի հանդիսանում, գրում է The Global Times թերթը։ Ըստ թերթի, եթե Վաշինգտոնը զենք վաճառի Թայվանին, Պեկինն այլևս չի համարի ԱՄՆ-ին իր դաշնակիցը. «Ի պատասխան Թրամփի սադրանքների՝ Պեկինը կարող է նույնիսկ ԱՄՆ-ի հետ թշնամիներին ռազմական աջակցություն ցուցաբերել»։ Ավելի վաղ Դ. Թրամփը հայտարարել էր, որ Վաշինգտոնը չպետք է կապ ունենա «միացյալ Չինաստանի» հետ։ Այսկերպ էր վերջինս CNN-ին տված հարցազրույցում մեկնաբանել Թայվանի նախագահի հետ իր հանդիպումը։ «Ես լիովին հասկանում են «միացյլ Չինաստանի» քաղաքականությունը, սակայն չեմ հասկանում, թե ինչու մենք պետք է աջակցենք դրան, եթե այլ հարցերում, չենք կարողանում համաձայնության գալ»,-ասել է միլիարդատերը և հավելել, որ չի ցանկանում, որպեսզի Պեկինը թելադրի իրեն, թե ինչ հեռախոսազանգերի պատասխանի կամ ոչ։

Նմանատիպ նյութեր