Բաքվում ազգայնականները փորձել են խափանել Ֆիլիպ Կիրկորովի համերգը
Դեկտեմբերի 10-ին Բաքվում «Ղարաբաղի ազատագրման կազմակերպությունը» փորձել է խափանել Ֆիլիպ Կիրկորովի համերգը։ Այդ մասին հայտնել է musavat.com կայքը։
Ազգայնականները համերգի ժամանակ սկսել են ռւսերեն և ադրբեջաներեն լեզուներով վանկարկել «Հայ Ֆիլիպ, հեռացիր»,ինչին միջամտել են անվտանգության ծառայողները՝ հեռացնելով նրանց դահլիճից ու հանձնել ոստիկանությանը։
Նշենք, որ 2 աբաթ առաջ նույն կազմակերպության անդամները փորձել էին խափանել երգիչ Սոսո Պավլիաշվիլիի բարեգործական համերգը՝ անվանելով նրան «դավաճան»։ Բանն այն է, որ Պավլիաշվիլին համերգից առաջ այցելել էր Արցախ։