Ջեյմի Ռեդնապ. «Եթե Մոուրինյոն Մխիթարյանին ավելի շուտ խաղացներ, «Մանչեսթեր Յունայթեդը» 6-7 միավոր շատ կունենար
«Լիվերպուլի» նախկին կիսապաշտպան Ջեյմի Ռեդնապը վստահություն է հայտնել, որ «Մանչեսթեր Յունայթեդի» արդյունքները ԱՊԼ-ի այս առաջնությունում ավելի լավը կլինեին, եթե Հենրիխ Մխիթարյանը թիմի մեկնարկային կազմում խաղալու հնարավորություն ավելի շուտ ստանար:
Հիշեցնենք, Անգլիայի Պրեմիեր լիգայի 15-րդ տուրում «Տոտենհեմի» հետ[url=https://shamshyan.com/hy/article/2016/12/11/103770/] խաղում[/url] (1:0) Մխիթարյանը դարձավ հաղթական գոլի հեղինակը:
«Եթե Հենրիխը ավելի վաղ տեղ ստանար մեկնարկային կազմում, ապա վստահ եմ, «Մանչեսթեր Յունայթեդը» 6-7 միավոր ավելի շատ կունենար:
Նա նման է Ֆելիպե Կոուտինյոյին կամ Մեսութ Օզիլին` պաշտպանությունը ճեղքելու և փոխանցումներ կատարելու մեջ, ինչին մյուսները ունակ չեն», ասել է», գրել է նախկին ֆուտբոլիստը Daily Mail-ում: