Հրաձգություն է տեղի ունեցել Ստամբուլի գիշերային ակումբներից մեկում, ինչի արդյունքում զոհվել է 39 մարդ
Ինչպես հաղորդում են թուրքական լրատվամիջոցները ու պարբերականները, հրաձգություն է տեղի ունեցել Ստամբուլի գիշերային ակումբներից մեկում։ Դեպքը տեղի է ունեցել Ստամբուլի «Ռեյնա» գիշերային ակումբում։
Զինված անձը մտել է ակումբ և անկանոն կրակ է բացել, ինչի արդյունքում զոհվել է 39 մարդ, իսկ վիրավորների թիվը հասնում է մոտ 70-ի։ Հարձակումից խուսափելու համար ակումբում գտնվողների մի մասը թաքնվել է ակումբին հարակից գետում։
Թուրքական իշխանություններն այս ամենը որակել են որպես ահաբեկչություն։