Ստամբուլի ահաբեկչության հետևանքով տուժածների թվում Հայաստանի քաղաքացիներ և ազգությամբ հայեր չկան
Ինչպես տեղեկացնում Է ՀՀ Արտաքին գործերի նախարարության [url=https://www.facebook.com/MFA.Armenia/?fref=ts]ֆեյսբուքյան էջը[/url], Ստամբուլում ահաբեկչության հետևանքով տուժածների թվում Հայաստանի քաղաքացիներ և ազգությամբ հայեր չկան:
Հիշեցնենք, որ այսօր հրաձգություն է տեղի ունեցել Ստամբուլի «Ռեյնա» գիշերային ակումբում, ինչի հետևանքով զոհվել է 39 մարդ, իսկ վիրավորների թիվը հասնում է մոտ 70-ի։