211652_close_icon
views-count5273 դիտում article-date 23:38 02-02-2017

Ինչպես են դուբլինցիները նշում Ջեյմս Ջոյսի հայտնի «Բլումսդեյ» տոնակատարությունը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Բլումսդեյը կամ Բլումի օրը (անգլերեն՝ Bloomsday, իրլանդերեն՝ Ln Bloom) Ջեյմս Ջոյսի երկրպագուների կողմից հունիսի 16-ին նշվող տոնակատարություն է։ Դուբլինում տոնը նշողներն անցնում են ստեղծագործության գործող անձանց՝ Բլումի և Սթիվընի ճանապարհը։ Քաղաքի փողոցներում կարելի է գտնել վեպին նվիրված հուշարձաններ և հերոսների անցած ճանապարհների ցուցանակները։ Նվիրյալները հագնում են այն ժամանակների զգեստները, պատվիրում են վեպում նշված ուտելիքներ՝ գառան տապակած երիկամներ, մի բաժակ բուրգունդյան գինի, իտալական պանիրով բուտերբրոդ։ 1904 թ. այդ օրը՝ հունիսի 16-ին է կայացել Ջոյսի և նրա ապագա (1931 թ.-ից) կնոջ՝ Finn’s Hotel հյուրանոցի սպասուհի Նորա Բարնաքլի առաջին տեսակցությունը և գրողը որոշել էր հավերժացնել այդ օրն իր ստեղծագործության մեջ։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր