Հիտլերի անձնական հեռախոսն աճուրդի է հանվել
Նացիստների առաջնորդ Ադոլֆ Հիտլերի Siemens անձնական հեռախոսը, որը նրան նվիրել էին Վերմախտի անդամները, աճուրդի է հանվել, հաղորդում է CNN-ը։
Աճուրդը կանցկացվի փետրվարին, Միացյալ Նահանգներում։
Ինչպես պնդում են Alexander Historical Auctions աճուրդի տանը, հենց նշված հեռախոսով է Հիտլերն իր հրահանգների մեծ մասը տվել երկրորդ համաշխարհային պատերազմի վերջին 2 տարիներին։
1945 թվականին հեռախոսը հայտնաբերվել էր Հիտլերին պատկանող բունկերում։ Այն հետագայում պահվել է բրիտանացի սպա Ռալֆ Ռեյների մոտ, ով առաջինն էր, որ հայտնվել էր բունկերում։ 1977 թվականին նրա մահից հետո հեռախոսը վերցրել է նրա որդին՝ Ռանուլֆ Ռեյները։
Նախնական գին է սահմանվել 200.000 ԱՄՆ դոլարը։