Գերմանիայի դեսպանը կանչվել է Թուրքիայի ԱԳՆ
Անկարայում Գերմանիայի դեսպան Մարտին Էրդմանը հրավիրվել է Թուրքիայի ԱԳ նախարարություն՝ կապված գերմանական իշխանությունների կողմից Կարլսրուե քաղաքում «Եվրոպայի թուրք դեմոկրատների միության» կոմղից նծրագրված միջոցառումն արգելելու հետ, հաղորդում է Anadolu-ն։
Նշվում է, որ նախօրեին չեղարկված միջոցառմանը պետք է մասնակցեին նաև Թուրքիայի արդարադատության նախարար Բեքիր Բոզդաղը և Էկոնոմիկայի նախարար Նիհաթ Զեյբեքչին։
Անկարայում դիվանագիտական աղբյուրը հայտնել է, որ գերմանացի դեսպանին Թուրքիայի ԱԳՆ հրավիրելը կազմակերպվել է ԱԳ նախարար Մևլյութ Չավուշօղլուի հրահանգով։