Ժնևում շուտով կներկայացվի Infiniti Q50 նոր բիզնես սեդանը
Ճապոնական ավտոարտադրողը ընդամենը մեկ շաբաթ անց Ժնևում կայանալիք ավտոշոուի շրջանակներում պաշտոնապես կներկայացնի նոր Infiniti Q50 բիզնես սեդանը:
Նոր մոդելը ճապոնական ավտոմեքենաների շարքում առաջինը կլինի, որը հագեցած է Pro PILOT Assist ժամանակակից համակարգով՝ ավտոպիլոտով:
Այն 30-ից 100 կմ/ժ արագությամբ կարող է երթևեկել առանց վարորդի միջամտության:
Նշենք, որ Ռուսաստանում Infiniti Q50 սեդանի արժեքը կկազմի առնվազն 1,5 մլն ռուբլի (մոտ 25,5 հազար դոլար):