Դամասկոսը Սիրիայում թուրքական ուժերի նախապատրաստելիք օպերացիան «ճչացող ագրեսիա» է անվանել
Պաշտոնական Դամասկոսը Սիրիայի տարածքում Անկարայի կողմից նոր օպերացիա անցկացնելու ծրագիրն անվանել է ագրեսիա՝ երկրի ինքնիշխանության դեմ։ Այդ մասին, ինչպես հայտնում է Ria Novosti-ն, հայտարարել է ՌԴ-ում Սիրիայի դեսպան Ռիադ Հադդադը։
Նշենք, որ նախօրեին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարեց, որ իր երկիրը պատրաստվում է Սիրիայի տարածքում նոր ռազմական գործողություն սկսել «Եփրատի վահան» օպերացիայից հետո։
«Մենք ամենասկզբից էլ հայտարարել ենք, որ մեր տարածքի վրա թուրքական բանակի առկայությունը մեր երկրի ինքնիշխանության դեմ ագրեսիայի դրսևորում է, և մեր դիրքորոշումը չի փոխվի այդ հարցում, եթե նույնիսկ երկրորդ օպերացիան սկսվի»,-ընդգծել է Հադդադը։