Պարզվել է Սանկտ Պետերբուրգում ահաբեկչության հեղինակի ինքնությունը
Ղրղզստանի ազգային անվտանգության կոմիտեն հաստատել է Սանկտ Պետերբուրգում իրականացված ահաբեկչության հեղինակի ինքնությունը. նա ծնունդով Ղրղզստանից է, հաղորդում է Ria Novosti-ն։
«Մենք հաստատում ենք, որ ահաբեկչության կասկածյալը ծնունդով Ղրղրզստանի Օշ քաղաքից և Ռուսաստանի քաղաքացի, 1995 թվականին ծնված Աքբարժոն Ջալիլովն է»,-նշել է վարչության ներկայացուցիչը։
Հիշեցնենք, որ պայթյունը մահապարտ-ահաբեկիչն իրականացրել է երեկ՝ ապրիլի 3-ին, տեղի ժամանակով ժամը 14։40-ին, մետրոպոլիտենի գնացքներից մեկում։
Վերջին տվյալներով՝ զոհվել է 11, վիրավորվել՝ 51 մարդ։