211652_close_icon
views-count1611 դիտում article-date 16:57 04-04-2017

Լավրովն արձագանքել է իր հետ «տանգո պարելու» մասին ԱՄՆ պետքարտուղարի հայտարարությանը

Ռուսատսանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը մեկնաբանել է ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլլերսոնի այն հայտարարությունը, թե ՌԴ արտգործնախարարի հետ տանգո պարել հնարավոր չէ, հաղորդում է Ria Novosti-ն։ Ավելի վաղ հեղինակավոր Politico պարբերականը գրել էր, որ ՆԱՏՕ-ի անդամ պետությունների ԱԳ նախարարների հետ հանդիպման ժամանակ Թիլլերսոնը ռուս-ամերիկյան հարաբերությունների մասին հայտարարել էր, որ «բոլոր երկրների հետ, այդ թվում՝ Ռուսաստանի, հնարավոր է տանգո պարել, բայց ոչ Սերգեյ Լավրովի, քանի որ նրան արգելված է դա անել»։ «Ինձ մայրիկս նույնպես արգելում էր տանոգ պարել տղաների հետ։ Եթե դա այդպես է, եթե Թիլլերսոնը զգում է, որ նա դեռ կարող է բոլորի հետ տանգո պարել, մենք պատրաստ ենք նրան օգնել։ Նա փորձառու մարդ է, վստահ եմ, որ արագ կսովորի»,-պատասխանել է Լավրովը Թիլլերսոնի հայտարարությանը։

Նմանատիպ նյութեր