Ջեքի Չանի 18-ամյա դուստրը հոսպիտալացվել է ինքնասպանության փորձից հետո
Ջեքի Չանի դուստրը ինքնասպանության փորձ է կատարել: Այս մասին հայտնում է Oriental Daily-ն:
Ըստ տեղեկությունների՝ 18-ամյա Էտտային Հոնկոնգում հիվանդանոց են տեղափոխել:
Լրագրողների հետ զրույցում Էտտայի մայրը հաստատել է տեղեկություններն այն մասին, որ դուստրը հիվանդանոցում է գտնվում, սակայն այլ մանրամասներ չի հայտնել:
Լուրերի համաձայն՝ դերասանի դուստրը մի քանի տարի է՝ դեպրեսիայի մեջ է, իսկ համացանցի ուշադիր օգտատերերը նկատել են, որ Էտտան սոցցանցերում ինքնասպանության մասին հրապարակումներ հաճախ է անում:
Նշենք, որ Էտտայի մայրը «Միսս Ասիա- 1990» մրցույթի հաղթող Էլեյն Նըգն է: Չեքի Չանը, սակայն, նրա հետ ամուսնացած չի եղել: Նրանց սիրավեպը կարճ է տևել, սակայն Էլեյնը հասցրել է հղիանալ: Դերասանը հարցազրույցներում բազմիցս է հայտարարել, որ այդ հարաբերությունները սխալմունք է համարում: 1999 թվականին ծնված դստերը Ջեքին մինչև հիմա չի ճանաչել: