211652_close_icon
views-count14028 դիտում article-date 20:45 04-04-2017

Էյֆելյան աշտարակի լուսավորությունն այս գիշեր կանջատվի` ի հիշատակ Սանկտ Պետերբուրգում տեղի ունեցած ահաբեկչության զոհերի

Ֆրանսիայի մայրաքաղաքը հարգանքի տուրք է մատուցում Սանկտ Պետերբուրգում օրեր առաջ տեղի ունեցած ահաբեկչության զոհերի հիշատակին: Այս մասին այսօր՝ ապրիլի 4-ին, հայտնել է Փարիզի քաղաքապետ Աննա Իդալգոն, փոխանցում է RBC-ն: Նշվում է, որ ուղիղ կեսգիշերին, որպես սգո նշան, կանջատվի Էյֆելյան աշտարակի լուսավորությունը: Հիշեցնենք, որ օրեր առաջ ՌԴ Սանկտ Պետերբուրգի մետրոյի կայարաններից մեկում պայթյուններ էին տեղի ունեցել, ինչի հետևանքով կային տասնյակ զոհեր և վիրավորներ:

Նմանատիպ նյութեր