Եվրոպան վերականգնած «Մարշալի ծրագիրը» 70 տարեկան է․ «Ամերիկայի ձայն»
70 Տարի առաջ այս օրն ԱՄՆ-ի պետքարտուղար Ջորջ Մարշալը Հարվարդի համալսարանի իր ելույթի ընթացքում բացահայտել է «Եվրոպայի վերականգնման ծրագիրը», որն այնուհետև հայտնի դարձավ որպես «Մարշալի ծրագիր»:
Երկրորդ աշխարհամարտից հետո Ադոլֆ Հիտլերի գործունեության արդյունքում Եվրոպան ավերակների մեջ էր: «Մարշալի ծրագիրը» նախատեսում էր ավելի քան 13 միլիարդ դոլար ներդնել, որը պետք է ոչ միայն վերականգներ Եվրոպան այլև՝ կանգնեցնել Խորհրդային միության ազդեցության տարածումը: Ծրագիրը բերեց թե՛ քաղաքական և թե՛ տնտեսական աննախադեպ արդյունքներ:
Մարշալի մոտեցման սրտում այն գաղափարն էր, որ կոմունիզմն ամրապնդվելու առավել մեծ հավանականություն ունի այն երկրներում, որոնք պատերազմից հետո դեռ չեն վերականգնվել: Մարշալը համոզված էր նաև, որ Եվրոպայի վերականգնման արժեքն ապագայում միայն ավելի է բարձրանալու:
Ամիսներ անց «Մարշալի ծրագիրը» պաշտոնապես ներկայացվեց ԱՄՆ-ի Կոնգրեսին նախագահ Հարի Թրումանի կողմից՝ ստանալով «Թրումանի դոկտրին» անվանումը: Ծրագրի մասնակից էին՝ Ավստրիան, Բելգիան, Դանիան, Ֆրանսիան, Արևմտյան Գերմանիան, Մեծ Բրիտանիան, Հունաստանը, Իսլանդիան, Իտալիան, Լյուքսեմբուրգը, Հոլանդիան, Նորվեգիան, Շվեդիան, Շվեյցարիան և Թուրքիան:
Խորհրդային Միությունը, որն ի դեմս «Մարշալի ծրագրի» իր ազդեցության խոչընդոտ էր տեսնում, հորդորեց Արևմտյան Եվրոպայի իր դաշնակիցներին մերժել ամերիկյան օգնությունը: Արդյունքում, ծրագիրը լուրջ զարգացրեց Արևմտյան Եվրոպայի տնտեսությունը, և լուրջ նշանակություն ունեցավ Եվրոպայի ժողովուրդների ինքնավստահությունն ու տնտեսական ապագան վերականգնելու գործում:
Աղբյուրը՝ [url=https://www.amerikayidzayn.com/a/3888102.html]«Ամերիկայի ձայն»[/url]։