211652_close_icon
views-count4901 դիտում article-date 14:08 06-06-2017

Ֆրանսիայում նախկին պոռնոաստղը կպայքարի խորհրդարանում իր տեղն ունենալու համար

Ֆրանսիայում հայտնի նախկին պոռնոաստղ Էսթեր Կոյմանը, ով ժամանակին հանդես էր գալիս «Ղարա Ուայթ» մականվամբ, հունիսին երկրում կայանալիք խորհրդարանական ընտրություններին իր թեկնածությունն է առաջադրել։ Այդ մասին գրում է Parisien թերթը։ Կոյմանը 1990-ական թվականներին լուսանկարվել է Playboy և Penthouse ամսագրերի համար, խաղացել «տաք ֆիլմերում»։ Նրա հիմնական խաղընկերը եղել է իտալացի հայտնի պոռնոաստղ Ռոկկո Սիֆֆրեդին։ Կոյմանը ներկայացնում է «Անկախ էկոլոգիական դաշինք» կուսակցությունը / Alliance écologiste indépendante, AEI/։ Թերթն ընդգծում է, որ չնայած ընտրություններին նա հանդես է գալիս իր իսկական անվամբ, սակայն հայտարարել է, որ մտադիր չէ հրաժարվել իր անցյալից։ «Ոչ, իհարկե, ես չեմ ամաչում իմ անցյալից։ Դա եղել է իմ կյանքի մի մասը»,-ասել է Կոյմանը։ «Ցանկանում եմ պայքարել աղքատության դեմ, նաև ուզում եմ ժողովրդի մեջ սեր ու կարեկցանք առաջացնել կենդանիների հանդեպ»,-նշել է նախկին աստղը։ Ընտրությունների առաջին փուլը կկայանա հունիսի 11-ին, երկրորդը՝ հունիսի 18-ին։

Նմանատիպ նյութեր