Նախկին պոռնոաստղը մասնակցելու է Ֆրանսիայի խորհրդարանական ընտրություններին
Նախկին պոռնոաստղ Էսթեր Կոյմանը, որը հայտնի է Զառա Ուայթս կեղծանունով, մասնակցում է Ֆրանսիայի խորհրդարանական ընտրություններին, հայտնում է [url=http://www.leparisien.fr/limay-78520/mantois-zara-whites-du-porno-aux-elections-legislatives-05-06-2017-7019757.php]leparisien[/url]-ն:
49-ամյա նախկին պոռնոդերասանուհին առաջադրվել է «Անկախ էկոլոգիական դաշինք» կուսակցությունից, Իվելին մարզում։ Էսթեր Կոյմանի խոսքով՝ ինքը չի հերքում իր անցյալը: Նա մանրամասնել է, որ այդ փուլն իր կյանքում տևել է 2 տարի:
Նշենք, որ Ֆրանսիայում խորհրդարանական ընտրությունները տեղի են ունենալու 2 փուլով՝ հունիսի 11-ին և 18-ին: