ԻՊ ահաբեկիչները Մոսուլում միանգամից 163 խաղաղ բնակիչների են գնդակահարել
ՄԱԿ-ի՝ մարդու իրավունքների հարցերով գլխավոր հանձնակատար Զեյդ Ռաադ ալ-Հուսեյնը հայտնել է, որ «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության գրոհայինները Իրաքի Մոսուլ քաղաքում գնդակահարել են տեղի 163 խաղաղ բնակիչների։ Այդ մասին հաղորդել է BFMTV հեռուստաալիքը։
«Տեղում իմ աշխատակիցները հայտնել են, որ Մոսուլի արևմտյան հատվածում՝ Ալ-Շիրա թաղամասի փողոցներում, ընկած էին կանանց, երեխաների, տղամարդկանց դիեր։ Քաղաքից փախչելու փորձ անելու ժամանակ նրանց սպանել են ԻՊ գրոհայինները»,-ասել է Զեյդ Ռաադ ալ-Հուսեյնը։
Նախնական տվյալներով՝ բնակիչների զանգվածային գնդակահարությունը ահաբեկիչները իրականացրել են հունիսի 1-ին։