ԱՄՆ կոնգրեսն այսօր կքննարկի ցուցարարների վրա Էրդողանի թիկնազորի հարձակումը դատապարտող բանաձևը
ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը պատրաստվում է քննարկել մայիսի 16-ին Վաշինգտոնում խաղաղ ցուցարարների վրա Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի թիկնազորի անդամների հարձակումը դատապարտող երկկուսակցական բանաձևը, որը կոչ է անում պատասխանատվության ենթարկել կատարվածի մեղավորներին, ինչպես նաև համապատասխան քայլեր ձեռնարկել ապագայում նմանատիպ դեպքերը կանխելու համար:
Այս մասին հայտնել է ԱՄՆ Հայ դատի [url=http://ancnews.info/?p=12452]հանձնախումբը[/url]՝ մանրամասնելով, որ բանաձևը ներկայացվել է Արտաքին կապերի հարցերով հանձնաժողովի նախագահ Էդ Ռոյսի, ինչպես նաև բարձրաստիճան կոնգրեսականներ Էլիոթ Էնգելի, Քևին ՄքՔարթիի, Սթենի Հոյերի նախաձեռնությամբ:
Հայտնի է, որ քննարկումը տեղի է ունենալու այսօր՝ հունիսի 6-ին: