Մոսկվայում գործարարին ողջ-ողջ թաղել են՝ խոշոր գումար տալուց հրաժարվելու համար
Մոսկվայում ողջ-ողջ թաղել են գործարարի՝ խոշոր գումար տալուց հրաժարվելու համար: Այդ մասին գրում է moslenta.ru-ն:
Հիքմեթ Սալաևի գործընկերները նրանից պահանջել են 30 միլիոն ռուբլի: Գումարը տալուց հրաժարվելուց հետո նրան թաղել են գերեզմանոցներից մեկում և նրա մոտ թողել բջջային հեռախոս:
Տղամարդը կարողացել է զանգահարել իր փոքր եղբայր Իսմաիլին, ով իր եղբորն առևանգողներին տվել է 1,2 միլիոն ռուբլի և իր BMW ավտոմեքենան: Դրանից հետո հանցագործները հայտնել են, թե որտեղ է թաղված իր եղբայրը:
Տուժածը հոսպիտալացվել է կողերի կոտրվածքներով:
Կայքը նշում է, որ իրավապահ մարմինները դեռ չեն մեկնաբանել հաղորդագրությունը: