Թուրքիան, Իրանն ու Իրաքը եռակողմ ժողով կգումարեն Քաթարի ճգնաժամի հարցով
Թուրքիան, Իրանն ու Իրաքը եռակողմ ժողով կգումարեն Քաթարի ճգնաժամի կարգավորման նպատակով: Այս մասին հայտարարել է Իրանի քաղաքական որոշումների խորհրդի նախագահ Մոհսեն Ռեզային:
Kanalahaber-ի տեղեկություններով` հանդիպման հստակ ամսաթիվը դեռևս անհայտ է:
«Քաթարն աջակցում է բազմաթիվ ահաբեկչական և ծայրահեղական խմբավորումների («Մուսուլման եղբայրներ», «Իսլամական պետություն», «Ալ Քաիդա»), որոնց նպատակն է տարածաշրջանային կայունության խախտումը: Այդ երկիրն իր մեդիայի միջոցով անընդհատ իրականացնում է այդ խմբավորումների գաղափարախոսության քարոզը»,- նշվում է Սաուդյան Արաբայի խոշորագույն լրատվական գործակալության տարածած հայտարարությունում: