Ջորջ և Ամալ Քլունիները երկվորյակներ են ունեցել
Այսօր՝ հունիսի 6-ին, ծնվել են հոլիվուդյան հայտնի Ջորջ և Ամալ Քլունիներ զույգի երկվորյակները: Աստղային զույգը դուստր և որդի է ունեցել, որոնց կոչել են Էլլա և Ալեքսանդր: Այդ մասին հաղորդում է TCH-ը:
56-ամյա Ջորջը և 39-ամյա Ամալն առաջին անգամ են ծնողներ դառնում:
Ամալը երեխաներին ծննդաբերել է Լոնդոնում:
«Թե երեխաները, թե Ամալը առողջ են և իրենց լավ են զգում»,- հայտարարել է Քլունիների խոսնակը: