ՀՀ արտգործնախարարն ընդունել է Հայաստանում Խորվաթիայի դեսպանին՝ առաքելության ավարտի կապակցությամբ
Հուլիսի 7-ին Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Հայաստանում դիվանագիտական առաքելությունն ավարտող՝ Խորվաթիայի դեսպան Իվան Վելիմիր Ստարչևիչին (նստավայրը՝ Աթենք):
Նախարար Նալբանդյանը դրական գնահատեց Հայաստանի և Խորվաթիայի միջև ձևավորված փոխգործակցությունը և կարևորեց դեսպան Ստարչևիչի անձնական ներդրումը երկկողմ հարաբերությունների զարգացման գործում՝ հաջողություն մաղթելով դեսպանին իր հետագա գործունեության ընթացքում:
Շնորհակալություն հայտնելով առաքելության ժամանակահատվածում արտգործնախարարության կողմից ցուցաբերված աջակցության համար՝ Խորվաթիայի դեսպանը համոզմունք հայտնեց, որ համատեղ ջանքերով երկկողմ հարաբերությունները կշարունակեն ամրապնդվել և ընդլայնվել:
Զրուցակիցները մտքեր փոխանակեցին երկկողմ օրակարգի հարցերի, միջազգային կառույցներում փոխգործակցության, Հայաստան - Եվրոպական միություն համագործակցության շուրջ։