Դոնալդ Թրամփի վարկանիշն ընկել է ռեկորդային թվով. հարցում
SSRS ծառայության կողմից անցկացված հարցման արդյունքները ցույց են տվել, որ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի աշխատանքից դժգոհ բնակիչների թիվը կտրուկ ավելացել է՝ հասնելով 56 %-ի, հաղորդում է gazeta.ru-ն։
Նշված ցուցանիշը ամենաբարձրն է՝ Թրամփի պաշտոնավարման օրից։
Փետրվար ամսին նրա գործունությանը հավանություն էր տվել հարցվածների 44%-ը, դժգոհություն էր հայտնել 53%-ը, ապրիլին անցկացված հարցումը ցույց էր տվել, որ Թրամփի աշխատանքից կրկին գոհ է 44%-ը, սակայն դժգոհոների թիվը ավելացել է 1%-ով։
Ներկա պահին նրա աշխատանքը հավանում է ընդամենը 38%-ը։