Նիգերիայում «Բոկո հարամ»-ի գրոհայինները հարձակվել են ձկնորսների վրա. կա առնվազն 31 զոհ
Առնվազն 31 ձկնորս է սպանվել Նիգերիայի հյուսիս-արևելյան հատվածում «Բոկո Հարամ» ահաբեկչական խմբավորման գրոհայինների զինված հարձակման հետևանքով։ Այդ մասին հայտնում է France Press-ը։
Գործակալության տվյալներով՝ զինված ահաբեկիչները հարձակվել են Չադ լճում գտնվող Դուգուրի և Դաբար Վանզամ կղզիներում գտնվող ձկնորսների վրա։
Հարձակումն իրականացվել է այն բանից հետո, երբ իշխանությունները հանել են նշված լճում ձկնորսության արգելքը։