Հաքերները կոտրել են Վենեսուելայի շուրջ 40 պետական կառույցների կայքեր
Ցանցահենների գործողությունների արդյունքում Վենեսուելայի մոտ 40 պետական կառույցների կայքեր են «կոտրվել»։ Այդպիսով, վերջիններս ցանկացել են արտահայտել իրենց աջակցությունը «Պարամակայ» ռազմաբազայի վրա հարձակում իրականացրածներին, հաղորդում է Ria Novosti-ն։
Հարձակման ենթարկված կայքերից մեկը երկրի Ազգային ընտրական խորհրդի կայքն է։
Ավելի վաղ հայտնի էր դարձել այն մասին, որ անհայտ անձանց կողմից նշված ռազմաբազայի վրա կատարված հարձակման հետևանքով 2 մարդ է զոհվել։