211652_close_icon
views-count5578 դիտում article-date 16:28 08-08-2017

Ֆրանսիայում կայծակը հարվածել է դեռահասների մի խմբի. տուժել է 8 երեխա

Ֆրանսիայի արևմուտքում տեղակայված ճամբարներից մեկում 8 դեռահաս է տուժել կայծակի հարվածից։ Այդմասին հայտնում է Le Monde թերթը։ Տուժածներից 15-ամյա մի երեխայի վիճակը բժիշկները գնահատում են ծանր։ Բացի այդ, բոլորը ստացել են գլխուղեղի ցնցում։ Դեպքը տեղի է ունեցել Պուատիե քաղաքից 60 կմ հեռավորության վրա, Վիեննայի վարչական տարածքում, երեկոյան ժամի, որտեղ ժամանել էին 13-17 տարեկան 16 երեխաներ։ Նրանք պետք է մասնակցեին տեղի հանգստյան գոտում անցկացվելիք սպորտային միջոցառման։

Նմանատիպ նյութեր