Սաակաշվիլին հեռացել է Լեհաստանից. ԶԼՄ-ներ
Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլին լքել է Լեհաստանի տարածքը։ Այդ մասին Twitter-ի իր էջում հայտնել է ZET ռադիոկայանը։
Ավելի վաղ վրացական իշխանությունները հայց էին ուղարկել լեհական իշխանություններին՝ խնդրելով տեղեկացնել իրենց Սաակաշվիլիի գտնվելու մասին։
Վրաստանի գլխավոր դատախազ Նաթիա Սոնգուլաշվիլին հայտնել էր, որ Սաակաշվիլիի դեմ քրեական գործ է հարուցվել սպանության, պետական միջոցները մսխելու, պատգամավոր Վալերի Գելաշվիլիին նրա իսկ հրահանգով դաժան ծեծի ենթարկելու և «Իմեդի» հեռուստաընկերությունը զավթելու մեղադրանքներով։
Վերջինիս սպառնում է մինչև 11 տարվա ազատազրկում։
Հիշեցնենք, որ Սաակաշվիլին ԱՄՆ-ից Լեհաստան մեկնեց այն բանից հետո, երբ իմացավ, որ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն իրեն զրկել է քաղաքացիությունից։