Ֆլորիդա նահանգի իշխանությունները «Իրմա» փոթորկի պատճառով կոչ են արել ավելի քան 5 մլն մարդու տարհանվել
ԱՄՆ-ի Ֆլորիդա նահանգի իշխանությունները հզոր «Իրմա» փոթորկի պատճառով կոչ են արել 5.6 մլն բնակիչների լքել իրենց տները։ Այդ մասին հաղորդում է Associated Press-ը։
Մասնագետների գնահատմամբ՝ փոթորիկը հասել է իր ակտիվության առավելագույն՝ 5-րդ աստիճանին։ Նրա հզորությունը ժամում հասնում է 257 կմ-ի։
Ավելի վաղ «Իրմա» փոթորկի պատճառով արտակարգ դրություն էր հայտարարվել հարևան Ալաբամա նահանգում։