Ամերիկյան դատարանը Թուրքիայի էկոնոմիկայի նախկին նախարարին ձերբակալելու որոշում է կայացրել
Նյու Յորքի դատախազությունը դիմել է դատարան՝ Թուրքիայի էկոնոմիկայի նախկին նախարար Զաֆեր Չաղլայանին ձրբակալելու խնդրանով։ Այդ մասին հաղորդում է Ahaber-ը։
Բացի նախկին նախարարից, կձերբակալվի նաև թուրքական «Խալղ Բանկ»-ի նախկին ղեկավար Սուլեյման Ասլանը։
Սեպտեմբերի 7-ին դատախազությունը րեական գործ է հարուցել վրջինների նկատմամբ՝ մեղադրելով նրանց Իրանի տնտեսության զարգացմանը նպաստելու, ինչպես նաև անօրինական հիմնադրամներ ստեղծելու և գումարները յուրացնելու մեջ։
Այդ կապակցությամբ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հայտարարել է, որ Չաղլայանի ձրբակալությունը ամերիկյան իշխանությունների կողմից քաղաքական ենթատեքստ է կրում։