Խաղաղ օվկիանոսում 8 փոքր կղզի է անհետացել. գիտնականներ
Խաղաղ օվկիանոսում ջրի մակարդակի բարձրացման հետևանքով առնվազն 8 փոքր կղզիներ են անհետացել։ Այդ մասին հայտնել են ավստրալացի գիտնականները, գրում է New Scientist թերթը։
Այսպես, Sunshine Coast համալսարանի գիտնական Պատրիկ Նաննը իր գործընկերների հետ վերլուծել է արբանյակային լուսանկարները, ինչպես նաև շփվել տեղաբնակների հետ։
Նրանց ուշադրությունը գրավել է Պոնպեյ կղզին,, որը Միկրոնեզիայի ամենախոշոր կղզիներից է համարվում։ Այն րջապատված է մեծ թվով կղզյակներով, որոնց մի մասը բնակելի է։ Նշված կղզյակներից առնվազն 8-ը, որոնցից երկուսը բնակեցված էին, այլևս գոյություն չունի։
Գիտնականները նշում են, Խաղաղ օվկիանոսի ջրի մակարդակը գլոբալ տաքացման հետևանքով տարեկան բարձրանում է միջինը 3 մմ-ով, սակայն օվկիանոսի արևմտյան հատվածում այն ցիկլոնային քամիների պատճառով ավելի արագ է բարձրանում։