Ուկրաինան ռեփփեր Բաստային «անցանկալի անձ» է հայտարարել
Ուկրաինայի ազգային անվտանգության ծառայությունն արգելել է ռուս հայտնի ռեփփեր Վասիլի Վակուլենկոյին՝ Բաստային, մուտք գործել Ուկրաինայի տարածք։
Արգելքը կգործի 3 տարի։ այդ մասին հաղորդում է Ria Novosti-ն։
Ծառայության տարածած հաղորդագրության մեջ ասվում է. «Համաձայն Ուկրաինայի օրենսգրքի 13 հոդվածի՝ պետության շահերից ելնելով՝ որոշում է կայացվել 3 տարով արգելել ՌԴ քաղաքացի Վ. Վակոիլենկոյի մուտքը Ուկրաինա»։