Խաչատուրովը և Լավրովը հրատապ հարցեր են քննարկելու
ՀԱՊԿ մարմինների առաջիկա նիստերի խնդիրներին իրազեկելու նպատակով ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը համապատասխան խորհրդակցություններ է անցկացնում ՀԱՊԿ անդամ երկրների հետ:
Սեպտեմբերի 12-ին Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը ընդունելու է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին: Այդ մասին հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան երեկ լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում, հայտնում է ՌԴ ԱԳՆ կայքը:
Հանդիպմանը քննարկվելու են ՀԱՊԿ գործունեությանը վերաբերող հրատապ հարցեր: