Իրանական միջուկային գործարքից Թրամփի հրաժարվելու դեպքում Ռուսաստանի ու Չինաստանի դիրքերը կամրապնդվեն. փորձագետ
Իրանը կատարում է միջուկային ծրագրի վերաբերյալ կնքված համապարփակ համաձայնագրի բոլոր կետերը, իսկ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփ՝ այդ համաձայնագրից հրաժարվելը միայն կնշանակի Եվրոպայի հետ ԱՄՆ-ի դաշինքի թուլացում և Թեհրանի.Մոսկվայ ու Պեկինի դիրքորոշումների ամրապնդում։
Նման կարծիք է հայտնել ԱՄՆ-ի պետքարտուղարի՝ քաղաքական հարցերով նախկին տեղակալ Ուենդի Շերմանը, ում հոդվածը տպագրվել է The New York Times թերում։
«Իրականությունն այն է, որ միջուկային գործարքն աշխատում է և զսպում Իրանին զենք ստանալուց, այդկերպ, դա պատասխանում է նաև ԱՄՆ-ի ազգային շահերին։ Փաստը չընդունելու ԱՄՆ-ի նախագահի ցանկությունը հեռուն գնացող ծանր հետևանքներ կունենա»,-ընդգծել է Շերմանը։