Օրենքի այս նախագիծը միտված է խարխլելու ընտանիքի հիմքերը. Լիա Ավետիսյան. «Իրավունք»
«Իրավունք» թերթը գրում է. «Ընտանեկան բռնության կանխարգելման մասին» օրենքի նախագիծը մեծ վտանգ է ներկայացնում։ Այս մասին «Իրավունքի» հետ զրույցում ասել է հրապարակախոս Լիա Ավետիսյանը։ Ըստ նրա՝ օրենքի նախագծում կան կետեր, որոնք ընթերցելուց պարզապես ապշում ես. «Այնտեղ մի այնպիսի կետ կա, որի համաձայն՝ ծնողը չպետք է միջամտի երեխայի սեռական կյանքին, այսինքն՝ սա ինչպե՞ս հասկանանք։ Օրենքի այս նախագիծը միտված է խարխլելու ընտանիքի հիմքերը։ Փաստորեն, ծնողը եթե իր երեխային ասի՝ թեյ խմիր, այնուհետև դպրոց գնա, սա կլինի բռնություն, պետք է երեխան անի այնպես, ինչպես կցանկանա՞»:
Վերջինս նշել է, որ ամեն ինչ անելու են, որպեսզի օրենքի նախագիծը չընդունվի. «Կօգտագործենք մեր մասնագիտական բոլոր հնարավորությունները, փորձը, որպեսզի այս խայտառակ նախագիծը չընդունվի»»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]