Մեր գաղափարախոսությունն է՝ համայնքին տալ իր ներքին խնդիրները լուծելու գործիքներ. Դավիթ Լոքյան
«Մենք համայնքների համար պատրաստեցինք ձեռնարկներ, որոնք հստակեցնում էին, թե ինչպես պետք է աշխատեն համայնքները»,- այսօր մամուլի ասուլիում ասաց Տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը, ամփոփելով նախարարության վերջին 9 ամիսների աշխատանքը:
«Մենք առաջակում ենք, որ եթե համայնքը իր ֆոնդային բյուջեն դնում է որոշակի գումար, պետությունը պատրաստ է այն կրկնապատկել: Համայնքը պետք է նաև ծրագիր ներկայացնի»,- ասաց նախարարը և նշեց, որ պետությունը պատրաստ է 5-7 միլիարդի չափով սուբվենցիաներ ուղղել այդ ծրագրերին:
Դավիթ Լոքյանն ասաց, որ վերջին 9 ամիսների ընթացքում համայնքներն առանց Երևանի երկու միլիարդ 212 միլիոնից ավելի գումար են հավաքագրել, որը կարող է գնալ ֆոնդային բյուջե և մինչ տարվա վերջ կհավաքագրվի ևս 3.5 միլիարդ դրամ:
Նախարարը ներկայացրեց նաև ներդրումային ծրագրերը և նշեց, որ տասը միլիոն դոլարի ծրագրեր են նախատեսված: «Մեր գաղափարախոսությունը հետևյալն՝ տալ գործիքներ համայնքին, որ համայնքը կարողանա իր ներքին խնդիրները լուծել»,- ասաց նա:
Նա նաև հայտնեց, որ Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ համայնքների տնտեսական զարգացման ծրագրեր են լինելու 15 միլիոն դոլարի շրջանակներում և ծրագրի առաջին կանգառը Շիրակի մարզն է: