Վեհաժողովը ինքն իրեն վերադարձրեց հույսը. ԵԽԽՎ նոր նախագահ է ընտրվել Ստելա Կիրյակիդիսը
Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահ է ընտրվել Ստելա Կիրյակիդիսը: Այս մասին Facebook-ի իր [url=https://www.facebook.com/arpine.hovhannisyan.14]էջում[/url] գրել է ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության ղեկավար Արփինե Հովհաննիսյանը:
«ԵԽԽՎ նախագահ ընտրվեց Ստելա Կիրյակիդիսը` չնայած բոլոր այն աննախադեպ ճնշումներին, որ ԵԺԿ խմբի ղեկավարության ու բավական թվով անդամների կողմից կային նրա նկատմամբ: Ինչպես եվրոպացի գործընկերներիցս մեկը ճշգրիտ նկատեց՝ «այս ընտրությամբ Վեհաժողովը ինքն իրեն վերադարձրեց հույսը»: Նա նկատի ուներ, որ Վեհաժողովը չափազանց դժվարին պայմաններում, հակառակ մի շարք լոբբիստական ուղղությունների, կարողացավ միավորվել իրականում անաչառ թեկնածուի շուրջ:
132 քվե՝ Ստելլա Կիրյակիդիս, 84 քվե՝ Էմանուելիս Զինգերիս»,- գրել է Արփինե Հովհաննիսյանը: