Վիետնամում Պուտինը և Թրամփը թեթևակի շփվել են իրար հետ
Վիետնամում մեկնարկած Ասիական-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի 2-րդ օրը լուսանկարվելու ժամանակ թեթևակի շփվել են Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և ԱՄՆ-ի նախագահ դոնալդ Թրամփը, հաղորդում է Ria Novosti-ն։
Առաջնորդները ժամանել են Intercontinental հյուրանոցի կոնֆերանսների սրահ և միասին գնացել լուսանկարվելու, նրանց կողքով քայլել է Չինաստանի առաջնորդ Սի Ծինփինը։
Նշվում է նա, որ լուսանկարման արարողության ժամանակ ՌԴ ԱՄՆ առաջնորդները կողք-կողքի կանգնել են երկրորդ շարքում։