Էրդողանը կողմ է միայն խիստ իսլամին, նա քննադատել է Սաուդյան Արաբիայի թագաժառանգի հայտարարությունը
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը քննադատել է Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մուհամմադ բեն Սալմանի հայտարարությունն այն մասին, որ ինքը մտադիր է թագավորությունում իսլամը չափավոր դարձնել, հաղորդում է Hürriyet Daily News-ը։
Էրդողանի խոսքով՝ մուսուլմանական կրոնը չի կարող չափավոր կամ զուսպ լինել. «Իսլամը պետք է մեկը լինի»,-ասել է նա և հավելել, որ ամենայն հավանականությամբ զսպված իսլամ հասկացությունը ստեղծել է մի մարդ, ով ապրում է Արևմուտքում։
Նշենք, որ Բեն Սալմանը, ով ներկա պահին թագավորության պաշտպանության նախարարը փոխվարչապետն է, հայտարարել է, որ մտադիր է վերջ դնել ծայրահեղական գաղափարներին և երկիրը վերադարձնել չափավոր իսլամին։