Արաբական կոալիցիան 2 ավիահարված է հասցրել Եմենի պաշտպանության նախարարության շենքին. կան վիրավորներ
Սաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիոն ուժերը 2 օդային հարված են հասցրել Եմենի մայրաքաղաք Սանայում գտնվող այդ երկրի պաշտպանությաննախարարության շենքին, ինչի հետևանքով կան տուժածներ։
Այդ մասին հաղորդում է Ria Novosti-ն՝աղբուրին հղումով։
Աղբյուրի խոսքով՝ բեկորային վնասվածքներ են ստացել 10 հոգի, նրանցից երկուսի վիճակը գնահատվում է ծանր։
Բացի այդ, փլուզվել են բնակելի տներ, տարհանվել են տեղի բնակիչները։