Իրանում Су-22 ինքնաթիռ է կործանվել
Իրանի Ֆարս նահանգում ուսումնամարզական թռիչքի ժամանակ ռուսական արտադրության Cy-22 ռմբակոծիչ է կործանվել։ Այդ մասին հայտնել է Իրանի ԶՈՒ Իսլամական հեղափոխության պահակազորի մամուլի ծառայությունը։
Ինչպես հաղորդում է IRNA գործակալությունը, կործանիչը Իրանի զինված ռազմաօդային ուժերին էր պատկանում։
Նշվում է նաև, որ օդաչուն զոհվել է։ Պարզվում են վթարի մանրամասները։