Վիետնամում Թրամփի և Ֆիլիպինների նախագահ Դուտերտեի հանդիպումը եղել է ընդամենը ձեռքսեղմում
Վիետնամում գտնվող Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հանդիպել է Ֆիլիպինների նախագահ Ռոդրիգո Դուտերտեին։ Այդ մասին հաղորդում է Rappler-ը։
Նշվում է, որ հանդիպումը կայացել է Վիետնամումմեկնարկած Ասիականխաղաղօվկիանոսյան տնտեսական գագաթնաժողովի շրջանակներում։
Իսկ երկու երկրների նախագահները բավարարվել են ձեռքսեղմումով և ասել իրար «Մինչ վաղը»։
Սելֆիի տեսքով լուսանկարն արել է Դուտերտեի օգնական Քրիստոֆեր Գոն և հրապարակել այն։