Իրանում ծննդյան խնջույքի ժամանակ 2 հոգի բոցավառվել են. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Թեհրանում ծննդյան տոնի ժամանակ հրդեհ է բռնկվել, հաղորդում է Daily Mail-ը։
Իր ծննդյան 20-ամյակը նշող աղջիկը նստած է եղել սեղանի շուրջ, որի վրա մոմեր էին վառվում։ Ընկերներից մեկը դյուրավառ փրփուրով լի բալոններ է բերել և սկսել է փչել այն ներկաների վրա։ Արդյունքում հոբելյարի և տորթը ձեռքին կանգնած նրա ընկերուհու հագուստն ու մազերը բռնկվել են: Տուժածների ընկերները շտապել են օգնել հանգցնել կրակը:
Նշվում է, որ տորթը ձեքին աղջիկը ստացել է լուրջ այրվածքներ, իսկ հոբելյարի առողջական վիճակի մասին տեղեկություն չի հաղորդվում։