Ավիաաղետ Կոստա Ռիկայում. զոհվել է 12 մարդ
Կոստա Ռիկայում տեղի ունեցած ավիաաղետի հետևանքով 12 մարդ է մահացել, որոնցից 10-ն ամերիկացի զբոսաշրջիկներ են, 2-ը՝ անձնակազմի անդամներ, Կոստա Ռիկայի քաղաքացիներ: Վթարը տեղի է ունեցել Գուանաչաստե գավառի մոտ գտնվող լեռնային տարածքում: Հաղորդում է [url=http://ru.euronews.com/2018/01/01/ru-costa-rica-plane-crash]euronews[/url]-ը:
Բրիտանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ գիշերը մի ամուսնական զույգ, նրանց երեք որդիները, ինչպես նաև հարազատները որոշել են գնալ էքսկուրսիա: Արդեն հայտնի է օդաչուներից մեկի ինքնությունը. նա Կոստա Ռիկայի նախկին նախագահ Լաուրա Քինչիլայի զարմիկն է:
Վթարի ենթարկված ինքնաթիռը պատկանում էր Nature Air-ին: