211652_close_icon
views-count17464 դիտում article-date 17:58 01-01-2018

Ամանորին 50 անանուն զանգեր են ստացվել ՌԴ 30 քաղաքներում տեղադրված ռումբերի մասին

Անցնող օրվա ընթացքում Ռուսաստանի 30 քաղաքներում 53 օբյեկտներ հարձակման են ենթարկվել հեռախոսային ահաբեկիչների կողմից: Այս մասին [url=http://tass.ru/proisshestviya/4854654]tass.ru[/url]-ին հայտնել են իրավապահ մարմինները երկուշաբթի օրը: «Օրվա ընթացքում ստացել 53 անանուն հեռախոսազանգ ՌԴ տարբեր քաղաքաների 53 օբյեկտներում ռումբերի տեղադրման մասին: «Ականապատված» տեղանքների շարքում եղե են առեւտրի կենտրոն, ռազմական պահեստ, ֆիտնես ակումբ, լողավազան, օդանավակայան, բնակելի շենք, մետրոյի կայարան, ռեստորան, գեղեցկության սրահ, հյուրանոց: Ստուգումների ընթացքում տարհանվել են 14 հազարից ավելի մարդ: «Ռումբերի և պայթյունների մասին բոլոր տեղեկությունները սուտ են դուրս եկել: Ոչ մի պայթուցիկ սարք չի հայտնաբերվել», - հաղորդել են իրավապահ մարմինները:

Նմանատիպ նյութեր