«Տաշիր» ընկերությունների խումբը և բարերար Սամվել Կարապետյանը մշտապես հատուկ ուշադրություն են դարձնում Արցախին. Բակո Սահակյան
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը այսօր՝ փետրվարի 2-ին, ընդունել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանին, հիմնադրամի փոխտնօրեն Արարատ Խլղաթյանին եւ «Տաշիր» ընկերությունների խմբի ներկայացուցիչ Նարեկ Կարապետյանին:
Հանդիպմանը, որին մասնակցում էին պետնախարար Արայիկ Հարությունյանը ու աշխատանքի, սոցիալական հարցերի եւ վերաբնակեցման նախարար Սամվել Ավանեսյանը, քննարկվել են Արցախում տարբեր ծրագրերի իրականացմանն առնչվող հարցեր:
Նախագահ Սահակյանն ընդգծել է, որ «Տաշիր» ընկերությունների խումբըևւ բարերար Սամվել Կարապետյանը մշտապես հատուկ ուշադրություն են դարձնում Արցախին, և նրանց անմիջական մասնակցությամբ հանրապետությունում իրականացվում են ռազմավարական նշանակության բազմաթիվ ծրագրեր՝ հույս հայտնելով, որ համագործակցության բարձր մակարդակը կպահպանվի նաեւ ապագայում: