Արքայազն Հարին և Մեգան Մարքլը հարսանիքին հրավիրելու են ավելի քան 2,5 հազ. շարքային բրիտանացիների
Բրիտանական արքայազն Հարին և նրա հարսնացուն՝ ամերիկացի դերասանուհի Մեգան Մարքլը իրենց հարսանյաց արարողությանը հրավիրելու են ավելի քան 2,5 հազ. շարքային բրիտանացիների: Այդ մասին հայտնել է Քենսինգթոնյան պալատը:
Պսակադրությունը տեղի կունենա մայիսի 19-ին, Լոնդոնի Սուրբ Գեորգիի մատուռում՝ զույգի ազգականների, ընկերների, Եվրոպայի թագավորական ընտանիքների անդամների, ինչպես նաև պաշտոնական անձանց ներկայությամբ: Արարողությունից հետո նորապսակները կառքով շրջվելու են Վինձորի կենտրոնում, ինչի շնորհիվ արարողությանը մասնակից կդառնան հարյուրավոր մարդիկ:
Բացի այդ, հյուրերի թվում կլինեն թագավորական պալատի առնվազն հազար աշխատակից: Հարսանիքին մտադիր է ներկա լինել երգիչ Էլթոն Ջոնը, որը հանուն նման իրադարձության չեղարկել է Լաս-Վեգասում իր համերգները: