Հանկարծամահ է եղել ՀՀ գլխավոր ինֆեկցիոնիստ Արա Ասոյանը
Այսօր Երևանի Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցի բակում հանկարծամահ է եղել ՀՀ գլխավոր ինֆեկցիոնիստ Արա Ասոյանը:
Նրա ինքնազգացողությունը բակում վատացել է, տեղափոխվել է վերակենդանացման բաժանմունք, սակայն կյանքը փրկել չի հաջողվել:
Այս մասին [color=#EF2929]Tert.am[/color]-ին հայտնեցին հիվանդանոցից: Տեղեկությունը հաստատեց նաև նրա ընկեր, Սուրբ Աստվածամայր ԲԿ-ի տնօրեն Նիկոլայ Դալլաքյանը:
«Ցավոք, մահացել է սրտի կաթվածից` աշխատանքի վայրում»,–ասաց Նիկոլայ Դալլաքյանը: