Վթարային ջրանջատում Աշտարակ քաղաքում
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ «Արտաշավան-Աշտարակ» ջրատարի վթարի հետևանքով, ս.թ. ապրիլի 4-ին ժամը 16.00-ից մինչև ապրիլի 5-ը ժամը 16.00-ն դադարեցվել է Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի` Մ․Մաշտոցի, Թամազյան, Նարեկացու մի հատվածի, Վ․ Պետրոսյան, Խորենացի փողոցների, Պ․Պռոշյան փող. 10 շենքի ջրամատակարարումը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
[b]04.04.2018թ. «Վեոլիա Ջուր» ՓԲԸ[/b]