ԱԺ-ի և կառավարության միջև սկիզբ կառնի լուրջ հակամարտություն. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հայաստանում առաջիկայում սահմանադրական ճգնաժամ է սպասվում: Սա այն բանից հետո, երբ ԱԺ-ն ընդդիմադիր առաջնորդ Նիկոլ Փաշինյանին ընտրի վարչապետ, բայց ամեն գնով փորձի ձախողել Հայաստանում խորհրդարանական արտահերթ ընտրությունների անցկացումը: Ըստ այդմ, Հայաստանում կստեղծվի երկիշխանություն, որտեղ ԱԺ-ի և կառավարության միջև սկիզբ կառնի լուրջ հակամարտություն, կոշտ դիմադրություն: Եվ հատկապես օրենսդիր իշխանությունը վայրկյան անգամ չի վարանի տարատեսակ խոչընդոտներ հարուցելու գործադիրի ճանապարհին՝ ձախողելու վերջինիս ծրագրերը:
Գործադիր իշխանությունը կգլխավորի Ն. Փաշինյանը, որին ՀՀԿ խորհրդարանական մեծամասնությունը «հոգու խորքում» դեմ է: Փաշինյանին հեշտությամբ կհաջողվի ձևավորել իր ժամանակավոր կառավարությունը, քանի որ նախարարներին նշանակում է նախագահը՝ վարչապետի առաջարկությամբ:
Եթե անգամ նախագահը հրաժարվի ստորագրել Փաշինյանի առաջադրած կադրերին աշխատանքի նշանակելու հրամանագիրը, ապա Սահմանադրության համաձայն՝ միևնույն է՝ այն ուժի մեջ կմտնի իրավունքի ուժով: Իսկ ՀՀԿ-ն դե յուրե կշարունակի մնալ իշխանության ղեկին՝ որպես խորհրդարանական մեծամասնություն: Դա հնարավորություն կտա ՀՀԿ-ին էապես ազդել օրենսդրական դաշտում որոշումներ կայացնելու գործընթացի վրա»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]